Ռազմական 

Մեծ Բրիտանիան ծրագրում է համաներել ԴԱԻՇ-ի ապաշխարող զինյալներին

analitik.am

ՄԱԿ-ի տվյալներով՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման շարքերում հաշվվում է 15 հազար օտարերկրացի, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ: Այս մասին հայտնում է Russia Today-ը:


Միացյալ Թագավորության կառավարությունը մտադիր է մեղմացնել վերաբերմունքը բրիտանացի այն զինյալների նկատմամբ, ովքեր որոշել են Իրաքից և Սիրիայից վերադառնալ հայրենիք: Համայնքների պալատի առաջնորդ Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ իշխանությունները նման քայլի են գնում պայմանով, որ ապաշխարող զինյալները կտարհամոզեն հավատակիցներին Մերձավոր Արևելքի պատերազմում մասնակցությունից:


Որոշ բրիտանացիներ կարծում են, որ նման քայլը հավասարազոր է ռազմական հանցագործների համաներման:


Սկզբում բրիտանական կառավարությունում առաջարկել էին արգելել իսլամիստ գրոհայիններին վերադառնալ հայրենիք: Առաջ էին քաշվել գաղափարներ նաև սահմանին նրանցից անձնագրի առգրավման մասին, սակայն իրավաբաններն այս քայլն անօրինական էին համարել:

Նույն շարքից