Ռազմական 

Իրաքի տարբեր մարզերում ԻՊ-ի տասնյակ անդամներ են սպանվել

analitik.am

Իրաքյան անվտանգության աղբյուրները տեղեկացնում են, որ անվտանգության ուժերը Սալահ ադ Դին մարզի Մալիհա գյուղում «Իսլամական պետության» 11 ահաբեկիչ են ոչնչացրել, այրել են նրանց 4 մեքենաները: Ահաբեկիչները Սալահ ադ Դին մարզի Թիրքիթ քաղաքի կենտրոնում հնագույն գերեզման են այրել:


Անբար մարզում Ջողաֆիա կողվող ցեղախմբի հետ անվտանգության ուժերը կանխել են ԻՊ-ի հարձակումը Հադիսա քաղաքի վրա: ԻՊ-ն 8 տանկով հարձակում է գործել քաղաքի վրա՝ օգտագործելով հրթիռներ և հրասանդներ, սակայն անվտանգության ուժերին հաջողվել է քաղաքում անվտանգություն ապահովել:

 

Նինվե մարզում սպանվել են ԻՊ-ի ակնառու ներկայացուցիչներից Աբու Դիաա ալ Յամանին և կազմակերպության ևս 2 անդամներ:

 

Մյուս կողմից` Իտալիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 280 զինվորականների է ուղարկել Իրաք ԻՊ-ի դեմ պայքարող իրաքյան ուժերին օժանդակելու համար:

 

Կանադայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ կանադական օդային ուժերը Անբարի մարզում ոչնչացրել են ԻՊ-ի  շինարարական տեխնիկան և ապստամբների ինժեներական կառույցները: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ կանադական օդային ուժերը ռմբակոծել են Իրաքում ԻՊ-ի դիրքերը:

 

«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Կազմակերպությունը 2014թ. հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որն ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին:

Նույն շարքից