Ռազմական 

Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախույզները նկատելիորեն բարձրացրել են հատուկ պատրաստության մակարդակը

analitik.am

ՌԴ-ի զինված ուժերի Զինվորական հետախույզի օրը Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները տոնական ծրագիր են կազմակերպել հրավիրված հյուրերի՝ Գյումիրիի զինվորական կայազորի՝ ՌԴ-ի պաշպանության նախարարության դպրոցի աշակերտների եւ զինծառայողների ընտանիքների անդամների համար: Զինվորական պատվի հրապարակում հյուրերին ցուցադրվել են ռազմական տեխնիկայի եւ սպառազինության, լեռնային ալպինիստական հանդերձանքի եւ հետախույզների արդի հանդերձավորման նմուշներ, ինչպես նաեւ անօդաչու թռչող ապարատներ:   

 

Ցուցադրական ելույթների ընթացքում զինվորական հետախույզները  տակտիկական մարտ են վարել պայմանական հակառակորդի դեմ եւ անցկացրել են ձեռնամարտի ու դանակամարտի մրցումներ: Միջոցառումներն ավարտվել են դպրոցականների համար ռազմականացված փոխանցավազքով եւ զինվորական շիլայի հյուրասիրությամբ:

 

Ամռան շրջանի ուսուցման ստուգման արդյունքներով՝ միավորման հետախուզական ստորաբաժանումների պատրաստվածության ցուցանիշն անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ 30 տոկոսով բարձրացել Է: Փամբակի, Կամխուտի եւ Ալագյազի բարձրլեռնային ուսումնավարժական համալիրներում ինտենսիվ պարապմունքների ընթացքում զինծառայողները հաջողությամբ յուրացրել են հետախուզման կազմակերպման խնդիրները, մասնակցել են բազային եւ Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողների հետ համատեղ մարտավարական զինավարժանքներին: 

     

Գործնական պարապմունքներ անցկացնելիս զինվորական հետախույզներն օգտագործել են անօդաչու թռչող ապարատներ, ինչը թույլ Է տվել արդյունավետ կերպով որոշել պայմանական հակառակորդի դիրքը՝ առցանց ռեժիմով զորքերի կառավարման հրամանատարական կետ հաղորդելով կոորդինատները:

Նույն շարքից