Ռազմական 

Սիրիայի քիմիական զենք արտադրող օբյեկտները կոչնչացվեն

Քիմիական զենքի արտադրման 12 սիրիական օբյեկտները նախատեսվում է ոչնչացնել մինչև 2015թ.-ի ամառ, և այդ գործընթացը կմեկնարկի արդեն այս ամիս:

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ավստրալիայի մշտական ներկայացուցիչ Գերի Քուինլենը, որը նոյեմբերին կատարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի լիազորությունները:

 

«Ոչնչացման գործընթացը նախատեսվում է սկսել այս ամիս, իսկ ավարտը նախանշված է հաջորդ տարվա ամռանը», -ասել է դիվանագետը՝ ԱԽ փակ նիստի ավարտից հետո:

 

Հանդիպման ընթացքում Խորհրդի անդամների առաջ Բեյրութից տեսակապի միջոցով զեկույցով է հանդես եկել ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ առաքելության հատուկ համակարգող Սիգրիդ Քաագը:

 

Քուինլենի խոսքով՝ Քաագն ԱԽ-ին զեկուցել է ևս մեկ օբյեկտի ոչնչացման մասին, որի գոյության մասին Սիրիան հաղորդել էր վերջերս:

 

 

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին լրագրողներին հայտնել է, որ 12 օբյեկտների ոչնչացումը կարող է սկսվել արդեն այս շաբաթ:

Նույն շարքից