Ռազմական 

Կահիրեում նախագահական պալատի մոտ պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ

Առավոտյան Կահիրեում՝ նախագահական համալիրներից մեկի մոտ, ինքնաշեն պայթուցիկ է գործել: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով եգիպտական հեռուստատեսությանը:

Հաղորդվում է, որ ռումբը տեղադրված է եղել պալատից ոչ հեռու՝ մայրաքաղաքի Հադաիք էլ-Քուբբա թաղամասում:

Պայթյունի հետևանքով երիտասարդ կին է տուժել:

Մասնագետները ներկայումս ստուգում են արվարձաններում այլ պայթուցիկների առկայությունը:

Դեպքից հետո երկրի ղեկավարի նստավայրում ուժեղացվել է հսկողությունը:

Անցած գիշերվանից դա արդեն երրորդ արտակարգ պատահարն է Եգիպտոսում: Երկրի առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներով՝ Մինուֆիյա նահանգում 3 մարդ գնացքում պայթյունի զոհ է դարձել, 10 մարդ վիրավորվել:

Քիչ ավելի ուշ ինքնաշեն ռումբ է պայթել մայրաքաղաքի մետրոյի Էլ-Մարջ կայարանի գնացքում, 3 մարդ վիրավորվել է: Դեպքի վայր ժամանակ սակրավորները ևս մեկ ռումբ են հայտնաբերել ու վնասազերծել:

Նույն շարքից