Ռազմական 

Իրաքյան ուժերն ԻՊ-ից ազատագրել են Բայջիի թաղամասերից մեկը

Իրաքյան ուժերն ազգային կամավորական ջոկատների հետ «Իսլամական պետությունից» ազատագրել են Սալահ ադ Դին մարզի Բայջի քաղաքի Մալիհա շրջանը և պատրաստվում են ազատագրել Բայջին ամբողջությամբ: Ինչպես հաղորդում են վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իրաքյան օդային ուժերը նախօրեին ռմբակոծել են ԻՊ-ի դիրքերը Մալիհա շրջանում, ինչի հետևանքով տասնյակ ահաբեկիչներ են սպանվել: Մյուս կողմից, իրաքյան տեղեկատվական աղբյուրների տեղեկացմամբ, Բայջիի հյուսիսում գտնվող Թիրքիթ քաղաքի մերձակայքում կենտրոնացած 1500 կամավորականները, ինչպես նաև 150 տանկերը, 100 զրահապատ մեքենաները պատրաստ են մաքրել քաղաքի մյուս հատվածները ԻՊ-ի ահաբեկիչներից:


Իրաքի Անբար մարզում անվտանգության ուժերը ռազմական գործողություններ են ծավալում Հիթ քաղաքն ազատագրելու և այն ԻՊ-ից մաքրելու ուղղությամբ:

 

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի տարբեր շրջաններում ռազմական գործողութունների ընթացքում 24 ահաբեկիչներ են սպանվել:

Նույն շարքից