Ռազմական 

ՀԱՊԿ-ը երկրների նախագահներին կզեկուցվի ԻՊ-ի սպառնալիքներին հակազդելու պլանների մասին

ՀԱՊԿ-ը դեկտեմբերի վերջին Հավաքական անվտանգության խորհրդում կազմակերպության մասնակից պետությունների ղեկավարներին կզեկուցի «Իսլամական պետության» սպառնալիքներին հակազդելու միջոցառումների մասին: Այս մասին նոյեմբերի 7-ին Մոսկվայում լրագրողներին հայտնել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:


«Դեկտեմբերի 23-ին Հավաքական անվտանգության խորհրդում մենք կզեկուցենք նախագահներին: Մենք պետք Է հակազդենք այն բանին, ինչ տեղի Է ուենենում այսօր»,- ասել Է նա՝ պատասխանելով «Իսլամական պետության» սպառնալիքներին ՀԱՊԿ-ի պատասխան քայլերի վերաբերյալ հարցին:   

Բորդյուժայի խոսքով՝ այդ ահաբեկչական խմբավորման ստեղծվելը հնարավոր Է դարձել միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի կազմալուծման պատճառով: «Այժմ գերակշռում են առանձին ղեկավարների կամ քաղաքական խմբավորումների անձնական հավակնությունները: Այս առնչությամբ հակաահաբեկչական կոալիցիան, ինչպես հասկանում եք, դադարեցրել Է իր գոյությունը,- նշել Է նա:- Արդեն չկա ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի հատուկ ծառայությունների փոխգործակցությունը:  Այս ֆոնի վրա բուռն կերպով բարգավաճում են ահաբեկչական կազմակերությունները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից