Ռազմական 

ԱՄՆ-ը 1500 զինվորական ևս կուղարկի Իրաք

ԱՄՆ-ը 1500 զինվորական ևս կուղարկի Իրաք՝ տեղի բանակին և քուրդ ապստամբներին օգնելու համար, ովքեր դիմակայում են ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ծայրահեղական խմբավորմանը: Ինչպես հայտնել է Սպիտակ տունը, նախագահ Բարաք Օբաման հավանություն է տվել ուղարկմանը: Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով:


Ուղարկվող զինծառայողների թվում է նաև խորհրդականների խումբը, որը պետք իրաքցի զինվորականներին օգնի գործողությունների ծրագրման հարցում:


Իրաք կմեկնեն նաև տեսուչներ, որոնց կուղարկեն երկրի տարբեր շրջաններում տեղակայված ռազմական բազաներ:

Նույն շարքից