Ռազմական 

Ռուս զինվորականները Հայաստանի լեռներում սովորում են անօդաչուներ օգտագործել

Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը վարժանքներ են սկսել Կամխուտ բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում, որոնց շրջանակներում զինվորականները կսովորեն կառավարել  անօդաչու թռչող սարքերը: Այդ մասին  տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:


«Տեսական պարապմունքների ընթացքում հրամանատարները կուսումնասիրեն բարձրլեռնային տեղանքի պայմաններում անձնակազմի վարժեցման եւ ուսուցման նոր մեթոդիկան, գործնականում կմշակեն տարբեր բարձրությունների վրա եւ տարբեր արագությունների պարագայում «Գրանատ», «Լեեր» եւ «Զաստավա» անօդաչուների կառավարման հմտությունները»,-ասված Է հաղորդագրության մեջ:


Հրամանատարական կազմի որակավորման բարձրացման փուլն ընթանում Է նոր ուսումնական շրջանին նախապատրաստվելու շրջանակներում: Ընդամենն ուսումնական միջոցառումներում ներգրավված Է ավելի քան 400 հրամանատար:


«Հրամանատարական կազմի հավաքների հիմնական նպատակը մասնագիտական-պաշտոնեական պատրաստվածության, սպաների առօրյա կենսագործունեության ղեկավարման, անձնակազմի հետ պարապմունքների ընթացքում մեթոդական վարպետության մակարդակի բարձրացումն Է, ինչպես նաեւ ժամանակակից անօդաչու ավիացիոն տեխնիկայի «Նավոդչիկ-2» համալիրի յուրացումը, որը կիրառվում Է ի շահ հետախուզման եւ կրակային խոցման ճշգրտման», հաղորդել են զինվորականները:


Սպաները շարժական դյուրակիր համակարգիչների եւ անօդաչուների օգնությամբ կմասնակցեն պայմանական հակառակորդի հայտնաբերման, նրա շարասյուների ուղեկցման եւ դրանց ոչնչացման վարժանքներին:


Հայաստանում համանման վարժանքներ են անցկացվել օգոստոսին: Այն ժամանակ ռուս զինվորականները սովորում Էին կառավարել «Նավոդչիկ-2», «Ֆորպոստ», «Օռլան-10» եւ «Զաստավա» անօդաչուների ժամանակակից համալիրների թռիչքը, թռիչքի ընթացքում դրանց կառավարումը եւ վայրԷջքն ավելի քան 1500 մետր բարձրությամբ լեռնային տեղանքում:

Նույն շարքից