Իրավական 

Ծեծել է հղի կնոջը՝ պատճառելով հոգեկան տառապանքներ. «Փաստինֆո»

38-ամյա տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ հղի կնոջը ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

Ըստ մեղադրանքի՝ Հարությունը, շուրջ 2 տարի պարբերաբար գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում 3-4 անգամ բռունցքներով հարվածել է  հղի կնոջ գլխին՝ դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանքներ, ինչի հետևանքով կինը հեռացել է տանից և դիմել Արմավիրի մարզի Պտղունք գյուղում գտնվող «Արմենիա Լայթհաուս» կանանց աջակցման կենտրոն։

Նույն շարքից