Ռազմական 

ԻՊ-ը նոր զանգվածային սպանություն է իրականացրել

Իրաքի անվտանգության աղբյուները տեղեկացրել են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը նոր զանգվածային սպանություն է իրականացրել բունմար ցեղախմբի դեմ:


Ինչպես հաղորդում են  արաբական լրատվամիջոցները, Անբար մարզի Հիթ քաղաքում շուրջ 70 մարդ մահապատժի է ենթարկվել: ԻՊ-ն նման քայլ կատարել է այն ժամանակ, երբ Իրաքի անվտանգության ուժերը, ազգային կամավորական ջոկատների հետ, լայնամասշտաբ գործողություններ են սկսել՝ ահաբեկիչներից փորձելով ազատագրել Հիթը  քաղաքը:

 

Ավելի վաղ, բունմար ցեղախմբի շեյխ Ղազի ալ Քաուդի խոսքով, Անբար մարզի տարբեր հատվածներում ԻՊ-ն մահապատժի էր ենթարկել բունմարի ավելի քան 500 անդամի, հարյուրավոր երիտասարդների ճակատագիրն անհայտ է, միևնույն ժամանակ շարունակվում են առևանգման գործողությունները:

Նույն շարքից