Ռազմական 

Պենտագոնը կարող է 1 տրլն դոլար խնդրել միջուկային զինանոցն արդիականացնելու համար. ԶԼՄ-ներ

analitik.am

ԱՄՆ-ը վախենում է կորցնել իր գերազանցությունը որպես միջուկային գերտերություն. մահաբեր զենքի արդիականացման համար կարող է պահանջվել մինչև 1 տրլն դոլար: Այս մասին գրում է շվեյցարական Tages Anzeiger-ը:

 

Սպասվում է, որ մի քանի շաբաթվա ընթացքում Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը զեկույց կներկայացնի ԱՄՆ միջուկային սպառազինության ոլորտում «խնդիրների և դեֆիցիտի» մասին:

 

Պարբերականը հայտնում է, որ ԱՄՆ միջուկային ուժերը կադրերի և դրանց արդիականացման համար հատկացումների խնդիրներ ունեն: Լոս Ալամոսում միջուկային զենքի լաբորատորիայի տնօրեն Չարլզ Մաքմիլանը սենատում լսումների ժամանակ բողոքել է, որ պետությունը չափազանց քիչ միջոցներ է հատկացնում գիտատեխնիկական մշակումների և որակավորված ինժեներատեխնիկական մասնագետների պատրաստման համար:

Նույն շարքից