Ռազմական 

Նեթանյահուն հրամայել է ահաբեկչություններին պատասխանել տներ քանդելով

analitik.am

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է պաղեստինյան գրոհներին պատասխանել վտանգավոր շրջաններում ուժային կառույցների ներկայության ընդլայնմամբ և ահաբեկիչների տները քանդելով: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով կառավարության ղեկավարի մամլո ծառայության հաղորդագրությունը:


Նեթանյահուն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել բանակի հրամանատարության և ոստիկանության, ինչպես նաև իրավական իշխանությունների հետ այն բանից հետո, երբ Թել Ավիվի կայարանում ծեծկռտուքի հետևանքով վիրավորված 20-ամյա զինվորը մահացել է, իսկ Հորդանանի Արևմտյան ափին պաղեստինցին մորթել է 25-ամյա աղջկա և վիրավորել երկու իսրայելցիների:


«Վարչապետը կարգադրել է ընդունել ահաբեկիչների դեմ միջոցառումների մի ամբողջ շարք՝ ներառյալ տեղերում անվտանգության ուժերի թվաքանակի ավելացումը և… ահաբեկիչների տները քանդելը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նույն շարքից