Առողջապահություն 

Դեղանյութերի չարաշահումը

analitik.am
Դեղանյութերի չարաշահումը միշտ չէ, որ դիտավորյալ է կատարվում։

Զգույշ լինելով՝ հնարավոր է կանխել դեղանյութերի սխալ օգտագործումը կամ չարաշահումը։

- Աշխատեք պատկերացում կազմել ձեր կողմից ընդունվող բոլոր դեղամիջոցների մասին։

- Կարդացեք դեղանյութի ընդունման վերաբերյալ ցուցումները և ընդունեք այն միայն բժշկի նշանակմամբ՝ ճիշտ պահպանելով նրա ցուցումները։

- Հարցրեք ձեր բժշկից դեղորայքի ուղղակի և կողմնակի ազդեցությունների, հնարավոր հակացուցումների կամ մեկ այլ դեղամիջոցի հետ զուգահեռ ընդունման դեպքում դրանց փոխազդեցությունների մասին։

- Երբեք մի՛ ընդունեք ուրիշ հիվանդի համար դուրս գրված դեղամիջոցները։

- Միշտ պահեք դեղերն իրենց տուփերի մեջ՝ հաշվի առնելով տեղեկագրում նշված պայմանները։

- Հաճախ վերանայեք դեղերի տնային արկղիկը և դեն նետեք ժամկետանց դեղամիջոցները։ Օգտագործման ժամանակն անցնելուց հետո դրանք դառնում են վնասակար կամ թունավոր։

- Դեղատուփի վրա միշտ գրեք դեղի անունը։

- Դեղերի արկղիկը պահեք երեխաներին անհասանելի տեղում։


Սկզբնաղբյուրը՝ Հայկական Կարմիր խաչի ընկերություն

Նույն շարքից