Երևանի Ուլնեցի փողոցում Մխիթարյան ամուսինների սպանության մեջ կասկածվող 44-ամյա Տիգրան Մանուկյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:
Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կնետրոն վերակենդանացման բաժանմունքից:
Տիգրան Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք կրելը, կամ պահելը): Այս մասին ի պատասխան մեր հարցին ասացին ՀՀ քննչական կոմիտեից հավելելով, որ նրա խափանման միջոցի հարցը դեռ չի քննրակվել, քանի որ բժշկական տեղեկանքի համաձայն Մանուկյանը մի քանի օր պետք է մնա բժշկական կենտրոնում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում