Ռազմական 

Սիրիայում իսլամիստների դեմ գործողությունների ընթացքում 865 մարդ է սպանվել

Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ արևմտյան ուժերի պայքարից ի վեր 865 մարդ է սպանվել, հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Լոնդոնից գործող Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական առաքելության տվյալները:

 

Նշվում է, որ այդ մարդիկ, որոնց թվում առնվազն հիսուն խաղաղ բնակիչ կա, մահացել են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հասցրած օդային հարվածների հետևանքով:

 

Այսօր հայտնի էր դարձել, որ արևմտյան դաշինքին Կանադան սատարել է՝ հարվածներ հասցնելով Իրաքում «Իսլամական պետության» հրետանուն:

Նույն շարքից