Ռազմական 

ԴԺՀ. Ուկրաինական ուժայինները նախապատրաստվում են լայնամասշտաբ հարձակման

Ուկրաինական ուժայինները առաջիկայում հարձակում են նախապատրաստում Դոնեցկի ուղղությամբ:
Այս մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինը, նշելով, որ աշխարհազորայինները չեն բացառում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը:

Նրա խոսքերով, Դոնբասի աշխարհազորայինները պատրաստ են նման սցենարին ու արժանի հակահարված կտան հակառակորդին: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Հիշեցնենք, որ ուկրաինական ուժայինները Դոնեցկի ու Գորլովկա բնակավայրի ուղղությամբ կենտրոնացրել են մեծ քանակությամբ հրթիռային համակարգեր ու հաուբիցներ:

Դոնեցկի աշխարհազորայինների հետախուզության տվյալներով, բացի ռազմատեխնիկայից , նկատվում է ուկրաինական զորամիավորումների աճը ռազմաճակատի տվյալ հատվածում:
Շփման գծից ընդամենը 5 կմ հեռավորության վրա՝ Դերժինսկում դեպի Գորլովկայի ուղղությամբ նկատվել են զենիթային համակարգեր, իսկ բնակավայրի մատույցներում Գրադ ու Ուրագան հրետանային համակարգեր:

Բոլոր այս փաստերն ապացուցում են, որ ուկրաինական կողմը մտադիր չէ հավատարիմ մնալ մինսկյան համաձայնագրերի ու պարբերաբար խախտում է հրադադարը:

Նույն շարքից