Բրիտանական ԶԼՄ-ներ գրում են, որ արքայազն Հարին մտադիր է նկարահանվել «Գահերի խաղը» սերիալում: Նրան հրավիրել են մասնակցելու վեցերորդ սեզոնի նկարահանումներին երկրորդական դերում:
Սերիալի ղեկավարները ծրագրում են նույնիսկ փոխել նկարահանման վայրը՝ միայն թե իսկական արքայազնը հայտնվի նախագծում:
Որոշ պարբերականներ գրում են նաև այն մասին, որ Եղիսաբեթ II թագուհին դեմ է եղել թոռան որոշմանը և անգամ արգելել է մասնակցել նկարահանումներին:
Պատճառը կարող է լինել այն, որ այդ սերիալը սկանդալային է, իսկ նոր սերիալում բռնության և դաժանության տեսարաններն ավելանալու են: