Մշակույթ 

Քիմ Քարդաշյանը և Քանիե Ուեսթը երկրորդ երեխային անվանակոչելու են Իսթոն

ԶԼՄ-ներում տարածվել են լուրեր այն մասին, որ ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն արդեն որոշել է իր երկրորդ երեխայի անունը։

Քարդաշյանը եւ Քանիե Ուեսթը երկրորդ երեխային անվանակոչելու են Իսթոն։

34-ամյա հայուհուն մոտ կանգնած աղբյուրը տեղեկացրել է, որ Քանիեն ցանկացել է երեխային անվանակոչել East (արեւելք), բայց այդ միտքը այնքան էլ դուր չի եկել Քիմին։

«Քիմը չի հավանել այդ անունը, բայց Քանիեն առաջարկել է նաեւ Իսթոն (Easton) տարբերակը։ Այս անունը բոլորին դուր է գալիս։ Իսթոն Ուեսթ. բավականին հնչեղ է»,- հայտնել է աղբյուրը, փոխանցում է Daily Mail-ը:

Նույն շարքից