ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ քարտուղարության կիբերանվտանգության համակարգող պարոն Բեն Հիլլերին: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ ձևաչափով նախաձեռնված կիբերանվտանգության ծրագրերին Հայաստանի ներգրավման հետ կապված հարցեր:
Քննարկվել են նաև կիբերանվտանգության բնագավառում ՀՀ պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ համապատասխան կառույցների միջև համագործակցությանն առնչվող այլ հարցեր: