Ռազմական 

Սիրիա-լիբանանյան սահմանին պայթյունի հետևանքով լիբանանցի զինծառայողներ են վիրավորվել

Սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում՝ Արսալին մերձակա Ուադի Աթա շրջանում, նոյեմբերի 14-ին պայթյուն է որոտացել, որի հետևանքով լիբանանյան բանակի 4 զինվորներ վիրավորվել են: Ինչպես հաղորդում են  արաբական լրատվամիջոցները, վիրավորներից մեկը սպա է: Դեռ որևէ խմբավորում իր վրա չի վերցրել կատարվածի պատասխանատվությունը:


Արսալի շրջանը բախումների թատերաբեմ է դարձել լիբանանյան բանակի և Սիրիայում գործող «Ջաբհա ան Նուսրա» և «Իսլամական պետություն» ծայրահեղականների միջև:


Լիբանանում շարունակվում է անկայուն իրավիճակը: Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել Լիբանանի խորհրդարանին աշխատանքներ տանել հնարավորինս սեղմ ժամկետում հանրապետության նոր նախագահ ընտրելու համար: Խորհրդարանը 14-րդ անգամ ձախողել է նախագահի ընտրությունը քվորումի բացակայության պատճառով:

Նույն շարքից