Ռազմական 

ՀԱՊԿ-ի զինվորականները քննարկում են տարածաշրջանի անվտանգության սպառնալիքները

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ռազմական կոմիտեն նոյեմբերի 17-ին Եկատերինբուրգում բացվող  նիստում քննարկելու է տարածաշրջանի անվտանգությունը, հակաօդային պաշտպանության միավորված համակարգը եւ զինծառայողների պատրաստությունը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության եւ տեղեկատվության վարչությունում:


Բացի այդ, նիստի մասնակիցները կամփոփեն 2014 թվականին օպերատիվ եւ մարտական պատրաստության հիմնական համատեղ միջոցառումների անցկացման արդյունքները, ինչպես նաեւ կքննարկեն ռազմական ուսումնական հաստատություններում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինծառայողների ուսուցման կազմակերպման կատարելագործման հարցերը:


Պլանավորվում է քննարկել նաեւ ՀԱՊԿ-ի անդամ երկրների ռազմական համագործակցությունը:


Կոմիտեն ստեղծվել է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր, դրա կազմի մեջ մտնում են ՀԱՊԿ-ի երկրների գլխավոր շտաբների պետերը:

Նույն շարքից