Ռազմական 

Իտալիան չորս կործանիչ է ուղարկում «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար

Իտալիան չորս «Տոռնադո» կործանիչ է տրամադրում Իրաքի իշխանություններին եւ միջազգային կոալիցիային «Իսլամական պետություն»  խմբավորման դեմ մղվող պայքարում Իտալիայի ԶԼՄ-ը:

 

Ինչպես նշել է ANSA գործակալությունը, հղում անելով պաշտպանության նախարարության աղբյուրներին, ինքնաթիռներն օգտագործվելու են հետախուզման նպատակով: Չի պլանավորվում դրանք գործի դնել Իրաքում եւ Սիրիայում ԻՊ-ի զինյալների դիրքերի ռմբակոծման համար:

 

II Sole 24 Ore հրատարակության տվյալներով՝ այդ մասին հայտարարել է Իտալիայի պաշտպանության գլխավոր շտաբի ղեկավար Լուիջի Բինելի Մանտելին, որը Բրյուսելում մասնակցել է ԵՄ-ի Խորհրդի զինվորական կոմիտեի նիստին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից