Ռազմական 

Ադրբեջանական կողմը նվազեցրել է կրակոցները. Ա. Հովհաննիսյան

Նախորդ օրերի համեմատությամբ իրավիճակը սահմանին հանգիստ է, եւ ադրբեջանական կողմը նվազեցրել է կրակոցները հայկական խոցված ուղղաթիռի ուղղությամբ: Այս մասին հայտնում է  ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. «Կրակոցները համեմատաբար նվազել են, եւ այս պահին համեմատական հանգստություն է սահմանին: Սահմանին իրավիճակը նորմալ է, եւ հայկական զինված ուժերը վերահսկում են դրությունը: Ինչ վերաբերում է խոցված ուղղաթիռի անձնակազմի մասին նոր տեղեկություններին, ապա այդ հարցով զբաղվում է Կարմիր խաչի  միջազգային կոմիտեն, ու նրանք փորձում ենք ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարել: Բացի այդ, ԼՂՀ իշխանությունները ԵԱՀԿ-ի հետ բանակցություններ են տանում, սահմանին եւ խոցված ուղղաթիռի գտնվելու վայրում մոնիտորինգ անցկացնելու համար»:

Նույն շարքից