Ռազմական 

Ադրբեջանն ու Պակիստանը կքննարկեն ռազմական համագործակցության ուղղությունները

Իսլամաբադում նոյեմբերի 18-19-ին Պակիստանի զինվորական ղեկավարության հետ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի բանակցությունների կոնկրետ թեմաները կլինեն ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում երկու երկրների համագործակցության ուղղությունները: Այս մասին հայտնում է contact.az-ը:

 

Պակիստանցի զինվորականները կազմակերպում են Ադրբեջանի զինված ուժերի ավագ սպաների մասնակցությունը շտաբային զորավարժություններին, կուրսեր՝ կրտսեր սպաների որակավորման բարձրացման համար, անգլերեն լեզվի ուսուցում և այլն: Նրանք նաև խորհրդատվություններ են իրականացնում ռազմական արդյունաբերության ոլորտում:

 

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանը Պակիստանից գնում է տարբեր տեսակի զենքեր՝ ներառյալ հրթիռներ և հրետանային համակարգեր:

Նույն շարքից