Ռազմական 

Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը կքննարկի ԱՊՀ-ի սահմաններում տիրող իրադրությունը

ԱՊՀ-ի Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը նոյեմբերի 20-ին կքննարկի Համագործակցության արեւմտյան սահմաններում տիրող իրադրությունը: Այդ մասին  ասված Է ԱՊՀ-ի գործկոմի հաղորդագրության մեջ:


«Նոյեմբերի քսանին Բրեստում կկայանա ԱՊՀ-ի երկրների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի (ՍԶՀԽ) նիստը»,- նշվում Է հաղորդագրության մեջ:  


Միջոցառման օրակարգի նախագծում ներառված Է ութ հարց: Դրանց թվում Է՝ արեւմտյան սահմանների իրադրության եւ դրա զարգացման միտումների, ԱՊՀ-ի երկրների սահմանապահ գերատեսչությունների փոխգործակցության քննարկումը: ՍԶՀԽ-ի անդամները նաեւ կամփոփեն այս տարի խորհրդի գործունեության արդյունքները եւ կնշեն ապագայի պլանները:

Բացի դրանից, նիստում պլանավորվում Է քննարկել սահմանապահ ոլորտում Համագործակցության երկրների կողմից օգտավործվող տերմինների ժողովածուի նախագծի վրա կատարվող աշխատանքի ընթացքը, համատեղ գիտահետազոտական աշխատանքների ձեռնարկման եւ մի շարք այլ հարցեր:

Նույն շարքից