ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային դաշինքի օդանավերը 72 ժամվա ընթացքում Սիրիայում 6 օդային հարվածներ են հասցրել «Իսլամական պետության», մեկ հարված «Խորասան»կազմակերպության դիրքերի ուղղությամբ:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, ԻՊ-ի դեմ հարվածներն ուղղվել են Քոբանի քաղաքի ուղղությամբ, իսկ «Խորասան»-ին հարվածելու արդյունքում ոչնչացվել է զինապահեստներից մեկը:
Նույն ժամանակահատվածում Իրաքում իսլամիստների դիրքերին է ուղղվել 24 հարված: Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական ղեկավարությունը: Իրաքում ուղղված ռմբակոծությունները կենտրոնացել են հյուսիսում գտնվող նավթային վերամշակման գործարանի, ևս 13-ը՝ Քիրքուքի և 7-ը՝ Մոսուլի ուղղությամբ: