Ռազմական 

Վրաստանի պաշտպանության նախարարը Բաքվում է

analitik.am

Վրաստանի պաշտպանության նախարար Թեյմուրազ Շարաշանիձեն մեկնել է Ադրբեջան:


Ինչպես հաղորդում է  «Գրուզիա online»-ը, այսօր Բաքվում նա հանդիպել է Ադրբեջանի իր գործընկեր Զաքիր Հասանովի հետ:


Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը եւ մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Ադրբեջանում Վրաստանի ռազմական կցորդ Շալվա Տուրաշվիլին:

Նույն շարքից