Ռազմական 

Իրավիճակը Դոնբասում գնալով շիկանում է

Իրավիճակը Դոնբասում գնալով շիկանում է: Օրեցօր ռազմաճակատի շփման գծում նկատվում են ինտենսիվ բախումներ ու հրաձգությունները հակամարտ կողմերի միջեւ: Անընդհատ չդադարող ռմբակոծությունների հետեանքով Դոնբասի բնակավայրերը ենթարկվում են ավերվածությունների, զոհվում ու վիրավորվում են խաղաղ բնակիչները:

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, ուկրաինական ուժայինները խախտելով մինսկյան համաձայնագրերը՝ ռազմաճակատ են տեղաշարժում նոր զորամիավորումներ ու զինատեսակներ, խաղաղ բնակավայրերը ռմբակոծում ծանր հրետանային ու հրթիռային համակարգերից:

Ամենաանմխիթար վիճակում ներկայումս հայտնվել է Գորլովկա բնակավայրը, որը հրետակոծվում է անընդմեջ: Քաղաքի մեծ մասը հայտնվել է փլատակներում:
Ուկրաինական կողմը այդպես էլ շփման գծից ամբողջապես դուրս չի բերում ծանր զինատեխնիկան ու պարբերաբար պրովակացիաներ է հրահրում ռազմաճակատի տարբեր հատվածներում:

Նույն շարքից