Միացյալ նահանգների ռազմաօդային ուժերի 6 F-16 ռմբակոծիչներ տեղակայվել են թուրքական Ինջերլիկ ռազմաբազայում: Նախատեսվում է, որ թուրքական ինքնաթիռները կոալիցիայի կազմում նույնպես մասնակցելու են Սիրիայում ու Իրաքում ԻՊ գրոհայինների հենակետերի ռմբակոծություններին:
Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ում ամերիկյան առաքելության մամուլի ծառայությունը, նշելով, որ ռմբակոծիչները կներգրավվեն իսլամիստների դիրքերի դեմ ուղղված գործողություններում: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Հիշեցնեք, որ պառլամենտի կողմից 2014թ.-ի հոկտեմբերին տրված մանդատի համաձայն, թուրքական իշխանություններն իրենց համաձայնությունն են ընձեռել ամերիկյան ռազմական ինքնաթիռները տեղակայել Ինջիրլիկի ռազմաբազայում, ինչպես նաեւ թուրքական ռմբակոծիչները կոալիցիայի կազմում կմասնակցեն ԻՊ խմբավորման դեմ իրականացվող ավիահարվածներին: