Ռազմական 

Բրիտանիայում առաջիկա տարիներին ահաբեկչության սպառնալիքը կպահպանվի. Guardian

Մեծ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակը կպահպանվի առաջիկա մի քանի տարիների ընթացքում. գրում է Guardian-ը:

 

Թերթը հիշատակում է Բրիտանական ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի համակարգող Մարկ Ռոուլիի խոսքերը, ով նշում է, որ հիմնական սպառնալիքը Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն » (ԻՊ) խմբավորումն է, որը համակիրներ է ձեռք բերում նաև Մեծ Բրիտանիայում:

 

 

Նա նշում է, որ եթե անգամ այդ կազմակերպությունը պարտվի, իսլամական ծայրահեղականության սպառնալիքը պահպանվելու է:

 

 

«Անգամ եթե առաջիկա տարիներին ինչ-որ հրաշքով հաջողվի չեզոքացնել այդ սարսափները, որոնք տեղի են ունենում Սիրիայում և Իրաքում, դրանք միևնույնն է, գործում են նաև այլ վայրերում՝ Աֆրիկյան երկրներում ու այլ տարածաշրջաններում: Այնտեղ իրավիճակը ծանր է՝ ահաբեկչության սպառնալիք կա, որը կարող է հասնել Եվրոպա: Ես կարծում եմ, որ շատ հավանական է այդ սպառնալիքը կպահպանվի մի քանի տարի»,- ասել է Ռոուլին:

Նույն շարքից