Մշակույթ 

Խաբեբաները գումար են աշխատում`օգտագործելով Ժաննա Ֆրիսկեի անունը

Ժաննա ֆրիսկեի քույրը՝ Նատալյա Ֆրիսկեն, լրատվական կայքերին պատմել է, որ խաբեբաները երգչուհու անվան տակ գումար են հավաքում մարդկանցից։

«Дни»-ի փոխանցմամբ՝ «ВКонтакте» սոցիալական կայքում հայտնվել է Նատալյա Ֆրիսկե անունով կեղծ էջ, որով գումար են հավաքում Ժաննայի քրոջ բուժման համար։

«Ժաննայի երկրպագուները ամուսնուս սկսել են գրել, թե արդյոք ինձ հետ ամեն ինչ կարգին է, թե ոչ։ Չեն կարողացել կապ հաստատել ինձ հետ, քանի որ իմ էջը փակ է։ Պարզվել է, որ «ВКонтакте»-ում Նատալյա Ֆրիսկե անունով մեկը ոմանց գրել է, որ ինձ փող է անհրաժեշտ։ Խաբեբաները վերցրել են իմ լուսանկարները, կենսագրությունը եւ փորձել գումար շորթել: Մենք ոչնչի համար գումար չենք հավաքում»,- ասել է Նատալյան։

Նույն շարքից