Ռազմական 

Ռմբակոծվել է Տրիպոլիի վերջին գործող օդանավակայանը

Լիբիայի օդային ուժերի ինքնաթիռը երկու հարձակում է իրականացրել Տրիպոլիի Մաիտիգա ավիաբազայի վրա, որը Լիբիայի վերջին գործող օդանավակայանն է:

 

Ռմբակոծվել է թռիչքուղու հարակից տարածքը: Թռիչքուղին չի վնասվել, սակայն վնաս են կրել մոտակայքում գտնվող տները:

 

Կոալիցիայի զինյալները, որոնց հսկողության տակ է գտնվում Տրիպոլին, այս քայլը «սադրող» և արտաքին ուժերի կողմից հովանավորվող են անվանել:

Նույն շարքից