Ռազմական 

«Իսլամական պետությունը» Պենտագոնի ղեկավարի հրաժարականն իր հաղթանակն է համարում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Twitter-ի իր միկրոբլոգում շնորհավորել է համախոհներին Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելի հրաժարականի կապակցությամբ, տեղեկացնում է Rosbalt.ru-ն:

 

Իսլամիստները միկրոբլոգային ցանցում հեշթեգ են ստեղծել արաբերենով, որում ասվում է. «ԻՊ-ը տապալեց ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավարին»:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չակ Հեյգելը հրաժարական է տվել:

 

Հեյգելի հեռանալը պայմանավորված է «Իսլամական պետություն» խմբավորման ազդեցության ընդլայնմամբ:

 

Նախագահի վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ նոր ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարի համար նոր մոտեցում էր պետք:

Նույն շարքից