«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ Քանաքեռ-Զեյթունում ամուսինների սպանության գործով մեղադրվող 44-ամյա Տիգրան Մանուկյանը մահացել է:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Մանուկյանը գտնվում էր հիվանդանոցում, նրան մեղադրանք էր առաջադրվել` երկու կամ ավելի անձանց սպանության, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար:
Հիշեցնենք նաև, որ նա Վրաստանի քաղաքացի էր, սակայն փաստացի բնակվում էր Երևանում և աշխատում որպես ավտոմեխանիկ: