Ռազմական 

Դոնեցկում կրակ են բացել ԵԱՀԿ պարեկային մեքենայի ուղղությամբ

analitik.am

Դոնեցկի շրջանում ԵԱՀԿ դիտորդների մեքենայի վրա նռնականետից և զենիթային համակարգից կրակ է բացվել, միջադեպի հետևանքով տուժածներ չկան, տեղեկացնում է gazeta.ru-ն։
 

Միջադեպը տեղի է ունեցել երեկ կեսօրին, երբ 3 դիտորդներն ուկրաինական զինվորականների ուղեկցությամբ շարժվել են դեպի մյուս անցակետը, որը 2 կմ հեռավորությամբ է գտնվել:

Երբ դիտորդներից մեկը դուրս է եկել մեքենայից, հարավ-արևելքից կրակ է բացվել նռնականետից: Պայթյունը որոտացել է մեքենայից 150 մետր հեռավորությամբ:

«Երկու վայրկյան անց մի քանի կրակոց է հնչել զենիթային զենքից, որի փամփուշտները մեքենայից 2-3 մետր հեռավորությամբ են անցել»,- հաղորդել են ԵԱՀԿ-ից:

Առաքելության աշխատակիցները վերադարձել են բազա: Թե ով է կրակ բացել նրանց ուղղությամբ, զեկույցում չի նշվում:

Նույն շարքից