Lifenews.ru կայքի փոխանցմամբ՝ Մոսկվայի Դոմադեդովո օդանավակայանի զուգարանում իրավապահ մարմինները նորածնի դի են գտել:
«Երկրորդ հարկում գտնվող կանանց զուգարանում երեխայի դի է հայտնաբերվել: Ոստիկանները ձերբակալել են 1991 թ. ծնված մի կնոջ, ով Տյումենի բնակիչ է: Նա Ռոստովից էր եկել, պետք է թռներ Տյումեն: Նախնական տեղեկություններով, երեխան հենց այդ կնոջն է եղել»: