Ռազմական 

Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է կասկածելի լուսանկարներ

analitik.am

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիգովի ուղեկցությամբ այցելել է առաջնագծի զորամասեր՝ դրանց մարտական պատրաստությունը ստուգելու նպատակով։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Razminfo.am–ը:

Հասանովը եղել է համազորային և հրետանային զորավարժարաններում, հետևել ստորաբաժանումների մարտավարամասնագիտական վարժանքներին, ինչպես նաև ծանոթացել հետախուզական ստորաբաժանումների պատրաստվածության աստիճանին։

Հաղորդագրությունում նշվում է, որ Հասանովը ստուգել է նաև հրթիռահրետանային զորամասի անձնակազմի ու ռազմական տեխնիկայի պատրաստության աստիճանը, շտաբերի հրամկազմի մասնագիտական կարողությունները, ինչպես նաև ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։

Հատկանշական է այն, որ Ադրբեջանի ՊՆ կայքը նշում է` ստուգատեսի շրջանակներում մարտական կրակ են վարել նաև ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետերը։ Որպես դրա վկայություն, սակայն, հաղորդագրությանը կից ներկայացված են ոչ թե լուսանկարներ, այլ «ստոպ-կադրեր»՝ ինչ-որ անհայտ տեսանյութից, որտեղ բուսածածկը կանաչ է և ամենևին նման չէ այն տեղանքին, ուր այցելել է Զաքիր Հասանովը։

Նույն շարքից