Իրավական 

«Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցում մահացած երեխայի մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ. «Փաստինֆո»

«Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցում օգոստոսի 7-ին մահացած երեխան եղել է 6 ամսական:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԲԿ-ի տնօրեն, հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը, երեխայի մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, ինչը նաև հաստատվել է, ըստ Ասոյանի, դիակի դատաբժշկական փորձաքննությամբ:

«Կլինիկական ախտորոշման և պաթանատոմիական ախտորաշման մեջ տարաձայնություն չկա, այն ինչ հիվանդանոցն է ախտորոշել, նույն ախտորոշումը տվել է նաև պաթանատոմիան»,- ասաց Արա Ասոյանը:

Նկարագրելով երեխայի վիճակը՝ Ասոյանը նշել է, որ երեխայի ԲԿ ընդունման պահին ինքը գտնվել է ընդունարանում, փոքրիկը եղել է կիսակապտած վիճակում, և հենց իր հրահանգով անմիջապես վերակենդանացման բաժանմունք է տեղափոխել:

ԲԿ-ի տնօրենը փաստում է, որ երեխայի վիճակն ընդունման պահին եղել է ծայրահեղ ծանր, 12 օր գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, «այն, ինչ հնարավոր էր, կատարվել է, ամենալավ հակաբորբոքային միջոցներն է ստացել, սակայն 12 օրվա աշխատանքները դրական արդյունք չեն տվել «ցավոք սրտի չի հաջողվել նրա կյանքը փրկել»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից