Ռազմական 

Կանադան Ուկրաինա է ուղարկել ռազմական օգնության առաջին մասը

Կանադայից Ուկրաինա է ուղարկվել ուկրաինական բանակի համար նախատեսված ռազմական օգնության առաջին բաժինը, տեղեկացնում է ТАСС-ը:

 

Ինչպես հաղորդել է Կանադայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն, ռազմական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը թռել է Ուկրաինա։ Այդ մասին ասված է Ուկրաինայի ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում:

 

Նախօրեին Կանադայի պաշտպանության նախարար Ռոբ Նիկոլսոնը հայտարարել էր, որ երկրի կառավարությունը մտադիր է Ուկրաինային 11 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրել:

Ավելի վաղ Նիկոլսոնը նշել էր, որ Ուկրաինայի համար 5 մլն դոլարի հանդերձանք է գնվել, այդ թվում՝ ձմեռային, իսկ մնացած գումարով գնվել են չպայթած ականները վնասազերծելու, ինչպես նաև բժշկական տեխնիկա, կապի համակարգեր, գիշերային տեսանելիության սարքեր և այլն:

 

Կանադայի օդուժի ինքնաթիռն օգնության առաջին ուղեբեռով Բորիսպոլի օդանավակայան կհասնի այսօր: Ակնկալվում է, որ ամբողջ օգնությունն Ուկրաինա կտեղափոխվի մինչև նոյեմբերի վերջ:

Նույն շարքից