Տավուշի մարզի Նորաշեն գյուղում այսօր որսի գնացած երկու ընկերներից մեկը` Արտակ Խանարյանը, անզգուշությամբ սպանել է ընկերոջը` 52-ամյա Արամ Աթոյանին:
Այս մասին analitik.am-ին հայտնեց Նորաշենի գյուղապետարանի քարտուղար Վարդան Ավագյանը, ով դեպքի վայրում է եղել: Ըստ վերջինիս՝ սպանվածն ու սպանողը մտերիմ ընկերներ էին:
Այս պահին դեպքի վայրում են գտնվում շտապօգնության աշխատակիցներն ու իրավապահները։