Spletnik.ru կայքի փոխանցմամբ՝ հանրահայտ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն կխաղա ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Սատանան Սպիտակ քաղաքում» ֆիլմում:
Ֆիլմը հիմնված է ամերիկացի լրագրող Էրիկ Լարսոնի «Սատանան Սպիտակ քաղաքում. սպանություն, մոգություն և խենթություն ցուցահանդեսում, որը փոխել է Ամերիկան» փաստագրական վեպի վրա: 2003թ. թողարկված գիրքը հիմնված է իրական դեպքերի վրա և 1893թ. Չիկագոյում Համաշխարհային ցուցահանդեսի և սերիական մարդասպան Հենրի Հոլմսի մասին է: Նրան 200 սպանություն է վերագրվում: