Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում քրդաբնակ Քոբանի քաղաքում «Իսլամական պետության» 10 անդամ են սպանվել քրդական պաշտպանական ուժերի հետ բախումներում:
Դրան զուգահեռ միջազգային դաշինքի օդանավերը ռմբակոծել են ԻՊ-ի 2 դիրքերը քաղաքի արևելյան հատվածում: ԻՊ-ի նահանջելուց հետո քրդական ուժերին հաջողվել է վերահսկողության տակ առնել մի քանի տարածքներ:
Չնայած ռմբակոծություններին` ԻՊ-ն շարունակում է վտանգ ներկայացնել քաղաքի համար: Շուրջ 70 ռումբ են արձակվել Քոբանիի տարբեր հատվածների ուղղությամբ: