Ռազմական 

Չի բացառվում սառը պատերազմի սկսումը

analitik.am

Նոր սառը պատերազմի առաջացումն իրական սցենար է, սակայն կարելի է խուսափել դրանից՝ կարգավորելով Ուկրաինայի հակամարտությունը։ Այդ մասին «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում հայտնել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, հայտնում է lenta.ru-ն։

 

«Ես չեմ կարծում, որ այժմ սառը պատերազմ է, ինչպիսին եղել է մինչ 1989 թվականը։ Սակայն մենք կարող ենք այն կրկին ունենալ, այդ իսկ պատճառով այժմ պետք է բոլոր ջանքերը ներդնել ուկրաինական ճգնաժամը կարգավորելու համար»,- ասել է Յագլանդը։

 

Սառը պատերազմի հնարավոր «վերադարձի» մասին ավելի վաղ հայտնել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում նա Արևմուտքին էր պատասխանատու համարել Սառը պատերազմ հիշեցնող գործողությունների համար։

Նույն շարքից