Ռազմական 

ԱՄՆ ավիահարվածները չեն թուլացրել ջիհադիստներին. Սիրիայի արտգործնախարար

analitik.am

Սիրիայի արտգործնախարար Վալիդ Ալ-Մուալեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի՝ երկու ամիս շարունակվող ավիահարվածները ԴԱԻՇ-ի դիրքերին չեն կարողացել թուլացնել խմբավորմանը: Այս մասին հայտնում է BBC-ն:


Ելույթ ունենալով լիբանանյան հեռուստատեսությամբ՝ Ալ-Մուալեմն ասել է, որ ջիհադիստների դեմ պայքարի միակ միջոցը Թուրքիային ստիպելն է ուժեղացնելու սահմանային վերահսկողությունը և այդ կերպ կանխելու դեպի երկիր օտարերկրյա մարտիկների ներթափանցումը:


Ալ-Մուալեմը քննադատել է Սիրիայի հյուսիսում ոչ թռիչքային գոտու ստեղծման Թոււրքիայի կոչը: Նրա խոսքով՝ այդ քայլը գործնականում երկիրը կբաժանի մասերի:


ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին ավիահարվածներ է հասցնում սեպտեմբերի 23-ից:

Նույն շարքից