Ռազմական 

Իրաքի բանակը ԻՊ-ի զինյալներից քիմիական զենքի պահեստ է վերագրավել

Իրաքի զինված ուժերի զինծառայողները Բաղդադի հյուսիսում գտնվող քիմիական զենքի պահեստը, որը մինչ այդ «Իսլամական պետություն» խմբավորման հսկողության տակ էր։

Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, այդ մասին հայտարարել է Իրաքի փոխարտգործնախարար Մուհամմեդ Ջավադ ալ-Դոուրաքին՝ Հաագայում ընթացքող Քիմիական զենքի արգելման կազմակերպության անդամ երկրների 19-րդ համաժողովին:

Քիմիական զենքը պահվել է երկու բունկերների մեջ այն տարածաշրջանում, որը դեռևս հունիսից գրավել էին ԻՊ զինյալները:

Սակայն զինյալները չէին կարողացել բացահայտել պահեստարանը, որում քիմիական նյութերից բացի եղել են նաև հրթիռներ և զինամթերք:

Նույն շարքից