Ռազմական 

Իրաքում նոյեմբերին 1232 մարդ է զոհվել

analitik.am

Իրաքում նոյեմբեր ամսին ահաբեկչությունների և բռնությունների զոհ է դարձել 1232 մարդ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ը:


Ինչպես հաղորդում են  արաբական լրատվամիջոցները, համաձայն հրապարակված տվյալների՝ նախորդ ամսվա ընթացքում վիրավորվել է 2462 մարդ, ինչը վերջին ամիսների ամենաբարձր ցուցանիշն է:


Զոհերի մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են, որոնց առավելագույն մասը զոհվել է Անբար մարզում: Զոհերից 936-ը անվտանգության աշխատակիցներ են:


Նոյեմբերին գրանցված զոհերի ցուցանիշը չի գերազանցել հունիսի ցուցանիշին, երբ գրանցվել էր 1531 զոհ:


Իրաքում ՄԱԿ-ի բանագնաց Նիկոլայ Մլադենովը նշել է, որ 2014թ. սկզբից երկրում զոհվել է մոտ 12 հազար մարդ, վիրավորվել 22 հազար: Նա Իրաքի ղեկավարներին կոչ է արել քայլեր ձեռնարկել երկրում քաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար:

Նույն շարքից