Ռազմական 

Լիբանանում ԻՊ-ի հարձակման հետևանքով 6 զինվոր են զոհվել

Լիբանանի Ռաս Բաալբաք շրջանում «Իսլամական պետության» հետ բախումների հետևանքով լիբանանյան բանակի 6 զինվոր են զոհվել, ևս 7-ը՝ վիրավորվել:


Ինչպես հաղորդում են  լիբանանյան լրատվամիջոցները, լիբանանյան բանակի հրամանատարությունը տեղեկացրել է, որ բանակը դեկտեմբերի 2-ին կեսօրից հետո զինված ահաբեկչական խմբավորման կողմից հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով զոհեր  և վիրավորներ են գրանցվել:


Զինված բախումները Ռաս Բաալբաքի Թալել Համրա շրջանում շարունակվել են մինչև ուշ գիշեր: Բանակը ռմբակոծել է ահաբեկիչների հենակետերի ուղղությամբ:


Վիրավորների և զոհվածների դիակները տեղափոխվել են հիվանդանոց, վիրավորներին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել:


Լիբանանի վարչապետ Թամմամ Սալամը ցավակցություն է հայտնել զոհված զինվորականների ընտանիքներին:

Նույն շարքից