Ռազմական 

Ադրբեջանում ձերբակալվել է Սիրիայում կռված մոջահեդը

analitik.am

Սիրիայի հակակառավարական ուժերի կողմից կռվող ադրբեջանցիները, ովքեր վերջին շրջանում սկսել են հայրենիք վերադառնալ, շարունակում են ձերբակալվել:


 Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում տեղի իրավապահ մարմինները ձերբակալել են Շահբազի Բահրուզ Բահթիյարօղլուին:


Վերջինս ավելի վաղ Թուրքիայի տարածքով անցել էր Սիրիա և այստեղ մասնակցել նախագահ Բաշար Ասադի դեմ մղվող կռիվներին:

Նույն շարքից