Առողջապահություն 

Առողջապահության լավագույն համակարգ ունեցող 10 երկրները

analitik.am

Առողջապահությունն ամենահիմնական ոլորտներից մեկն է, որը ցանկացած երկրի կառավարություն պարտավոր է որակյալ ապահովել իր քաղաքացիներին: Զարմանալի է, բայց  որոշ երկրներում կառավարությունները կարողանում են ստեղծել և աշխատեցնել այնպիսի առողջապահական համակարգեր, որոնք բավարարում են քաղաքացիների բարեկեցիկ կյանքի պահանջները: Չնայած որ դրանց մի մասը բավականին թանկ են, այնուամենայնիվ այս համակարգերը կարողանում են ապահովել իրենց բնակչության առողջ ապրելու իրավունքը՝  համարելով այն պետության զարգացման նախապայման:


Ներկայացնում ենք առողջապահական լավագույն համակարգ ունեցող 10 պետությունները.

 

10. Կուբա

Չնայած առողջապահական համակարգի հետ կապված կուբայական կառավարության առջև ծառացած խնդիներին, այս երկրի առողջապահական համակարգը համարվում է լավագույններից մեկն աշխարհում: Կուբացիները միշտ հետևում են իրենց առողջությանը, ունեն առողջ սննդակարգ և պահպանում են հիգիենայի կանոնները:

9. Իտալիա

Իտալիայում բնակչության մեծամասնությունը կարիք չունի անձնական բժշկական ապահովագրության, քանի որ պետությունն ի վիճակի է  ծածկել բուժսպասարկման համարյա բոլոր ծախսերը: Եվ դա ճիշտ է, չնայած որ բնակչության մեկ շնչի հաշվով Իտալիայում առողջապահության ոլորտին հատկացվող ծախսերը շատ ավելի ցածր են, քան այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան և Շվեյցարիան:  Իտալացիները, համոզված են, որ անհրաժեշտության դեպքում կարող են ստանալ որակյան բուժօգնություն:

 

8. Ճապոնիա

Ճապոնիայում կյանքի միջին տևողությունը 86 է, ինչը վկայում է այն մասին, որ այս երկրում առողջապահության ազգային համակարգն ամենազարգացածներից մեկն է: Միաժամանակ այս երկիրը կարող է հպարտանալ, քանզի  շատ հիվանդությունների բուժման հետ կապված ունի ամենաբարձր ցուցանիշը և ամենացածր մանկական մահացության  ցուցանիշը՝ ընդամենը 3 մահ 1000 նորածնի հաշվով:

 

7. Ֆրանսիա

Վերջին տարիներին Ֆրանսիան դիտարկվում է որպես լավագույն առողջապահական համակարգ ունեցող երկրներից մեկը:  Դա այն պատճառով, որ այս երկիրն ունի առղջապահության ունիվերսալ համակարգ, որը նաև ֆինանսավորվում է բնակչության ներդրումներից՝ կախված եկամուտների չափից:  Այսպիսով, ֆրանսիական կառավարությունը կարողանում է ծածկել իր քաղաքացիների բուժսպասարկման ծախսերը 70 %-ով:

Հետազոտություների արդյունքներով՝ Ֆրանսիան ունի ամենացածր մահացության մակարդակը, որին  հասել են առաջնային ու կանխարգելիչ բուժսպասարկման միջոցով:

 

 

6. Գերմանիա

Գերմանիայում շատ կարևոր է, որ բոլոր քաղաքացիները ունենան բժշկական ապահովագրություն: Քաղաքացիներն  իրենց աշխատավարձից 8% հատկացնում են բժշկական ապահովագրությանը, նույն չափով էլ հատկացնում է գործատուն:

Պետությունն ապահովում է անվճար բուժօգնություն բնակչության այն հատվածի համար, ովքեր ի վիճակի չեն վճարել:  Բժիշկների մշտական այցելությունները հնարավորություն են տվել Գերմանիայում բավականին իջեցնել որոշ հիվանդությունների տարածման և մահացության աստիճանը:

 

5. Մեծ Բրիտանիա

Բրիտանացիներին հաջողվել է ռացիոնացնել առողջապահության ազգային համակարգը՝ Առողջապահության Ազգային Ինստիտուտի ներդրմամբ: Պետությունը, բացի բժշկական ապահովագրավճարներից, վճարում է նաև բժիշկների ու հիվանդանոցի ծախսերը, և երբ հիվանդը գնում է բուժհաստատություն, բոլոր ծառայությունների համար արդեն վճարված է լինում, բացի  դեղամիջոցներից, որոնց համար սահմանված է մինչև 45.000 $-ի սահման:

 

4.  Կանադա

Կանադացիները բուժօգնություն են ստանում քաղաքացիների կողմից  բյուջե փոխանցված միջոցների և որոշ ապրանքների վաճառքի վրա դրված հարկերի հաշվին: Կանադայում, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, բժիշկները մասնավոր անձիք են: Կանադայում առողջապահության համակարգը այնպես է կառուցված, որ բնակչությունը վճարում է միայն ատամնաբուժական  ծառայությունների և դեղատոմսով նշանակված դեղերի համար: Չնայած որ այսօր կանադական առողջապահությունը բավականին թանկ արժե, այնուամենայնիվ առողջապահության ծախսերն այստեղ ավելի ցածր են, քան ԱՄՆ-ում:

 

3. Չինաստան

Չինաստանն այսօր համարվում է առողջապահության ոլորտում բարեփոխումների առաջատարը, չնայած որ մի քանի տարի առաջ այս երկիրը բավականին խնդիրներ ուներ այդ ոլորտում: Չինաստանի կառավարությունն առողջապահության ոլորտին հատկացնում է 124 մլրդ դոլար՝ ապահովելով բնակչության 90 % -ի բժշկական ապահովագրությունը և կառուցելով 700.000 նոր հիվանդանոց իր քաղաքացիների համար:

 

2. Շվեյցարիա

Շվեյցարիան ունի առողջապահության ոլորտի հատկացումների ամենամեծ ցուցանիշը՝  ԱՄՆ-ից էլ բարձր: Շվեյցարիայում գործում է բժշկական ապահովագրության մասնավոր համակարգ, և քաղաքացիներն են ընտրում  գոյություն ունեցող համակարգերից որևէ մեկը:

 

1.Թայվան

Թայվանի կառավարությունը վճարում է  իր բոլոր քաղաքացիների բուժսպասարկման ծախսերը: Կառավարությունն ի վիճակի է վճարել բնակչության  բոլոր առողջապահական ծախսերը, չնայած որ դեռևս չի հաջողվել նվազեցնել առողջապահության դիմաց վճարները: Թայվանում յուրաքանչյուր հիվանդ ունի իր սմարթ-քարտը, որը պարունակում է հիվանդի անձնական տվյալները, հիվանդության պատմությունը, զարգացումները և այլն, ինչը հեշտացնում է բժիշկների աշխատանքը և առավել արդյունավետ դարձնում բուժումը: Միաժամանակ այս քարտերը  նվազեցնում են լրացուցիչ փաստաթղթերի ձեռքբերումը, ինչը ևս կարող էր լրացուցիչ վճարումների պատճառ դառնալ:

 



Սկզբնաղբյուրը՝ therichest.com

Նույն շարքից